Կոլորիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կոլորիզմ (անգլ.՝ colorism), մաշկի մուգ երանգով անձանց նկատմամբ խտրականություն, որը հիմնականում դրսևորվում է միևնույն էթնիկ կամ ռասայական խմբի մարդկանց շրջանում[1]։ Որպես կանոն՝ ավելի բաց մաշկ ունեցող մարդիկ ունենում են էական արտոնություններ, որոնք նախկինի պես անհասանելի են մուգ մաշկ ունեցող մարդկանց[2]։ Կոլորիզմը տարածված է Հարավային Ասիայում, Աֆրիկայում, Չինաստանում, Միացյալ Նահանգներում և Լատինական Ամերիկայում[3][4]։

Ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաշկի առավել մուգ երանգ ունեցող մարդկանց նկատմամբ խտրականության առաջին դրսևորումները գրանցվել են հին ժամանակներում, երբ ասիական երկրներում[5] (Հնդկաստան, Չինաստան, Կորեա, Ճապոնիա, Մալայզիա, Ֆիլիպիններ և այլն)[6][7][8][9] բաց մաշկն ասոցացվել է ազնվական ծագման հետ։ Այդ ժամանակ բանվորներն ամբողջ օրվա ընթացքում աշխատում էին արևի տակ՝ փողոցում, իսկ վերնախավն արևից թաքնվելու հնարավորություն էր ունենում, ինչի շնորհիվ նրանց մաշկը նկատելիորեն ավելի բաց երանգ էր ունենում, քան գյուղացիների մաշկը[5]։ Բաց մաշկն ասոցացվել է կանանց գեղեցկության հետ, այդ պատճառով ազնվական կանայք իրենց դեմքն առատորեն ծածկում էին սպիտակ դիմափոշով (օրինակ՝ Չինաստանում, Կորեայում և Ճապոնիայում)։ Այսօր Ասիայի երկրներում թուխ մաշկի նախապաշարմունքներն առաջվա պես հարստացնում են գեղեցկության իդեալների վերաբերյալ արևմտյան գաղափարները[10]։

Արևմտյան կոլորիզմի արմատները ձգվում են մինչև գաղութացման շրջան, երբ իշխում էր սպիտակամորթների ռասայական գերակշռության գաղափարը։ Մուգ մաշկն ասոցացվել է իռացիոնալության, վայրենության, թերարժեքության և այլանդակության հետ, իսկ եվրոպական արտաքինը (սպիտակ մաշկ, ուղիղ և բաց գույնի մազեր և աչքեր)՝ վեհանձնության, գեղեցկության, գերազանցության հետ։ Այս մտածելակերպն էլ դարձել է կոլորիզմի հիմքը։

Մաշկի գույնի խտրականությունը Միացյալ Նահանգներում առաջին անգամ ի հայտ է եկել լատինամերիկացիների և աֆրոամերիկացիների շրջանում՝ գաղութացման և ստրկատիրության ժամանակ՝ մինչև Ամերիկայի քաղաքացիական պատերազմը։ Սպիտակամորթ ստրկատերերն ավելի բաց մաշկ ունեցող ստրուկներին (նրանք երբեմն ստրկատերերի և նրանց ստրուկների ապօրինի զավակներ էին) տալիս էին մեծ արտոնություններ, ինչպիսիք են ոչ թե դաշտային, այլ տնային աշխատանք կատարելու, սովորելու, կարդալու և հազվադեպ նույնիսկ ստրկությունից ազատվելու հնարավորությունները։ Ստրկության վերացումից հետո նույնպես շարունակվել է մարդկանց առանձնացումն արտոնյալ և ոչ արտոնյալ խմբերի՝ ըստ մաշկի երանգի[11]։

Կա վարկած, որ կոլորիզմն առաջացել է դեռևս մինչև գաղութացումը։ «Շեյդիզմ» վավերագրական ֆիլմի (անգլ.՝ shade-երանգ) հերոսուհիներից մեկը՝ Շրի Լանկա կղզու բնակիչ երիտասարդ կինը, պարզաբանում է, որ կոլորիզմն առաջացել է Հնդկաստանում։ Հին հնդկական էպոսի՝ Ռամայանայի տեսարաններից մեկում ներկայացված է Հյուսիսի ազնվական տոհմից սերող սպիտակամորթ արքայի մենամարտը Հարավի սևամորթ թագավորի հետ, որն ասոցացվում է չար ուժերի հետ։

«Կոլորիզմ» եզրույթը նույն ռասայի մարդկանց ուղղված կանխակալ վերաբերմունք է, որը հիմնված է բացառապես նրանց մաշկի գույնի վրա։ Այն ի հայտ է եկել աֆրոամերիկացի գրող և հասարակական գործիչ Էլիս Ուոկերի շնորհիվ, որն առաջին անգամ այն օգտագործել է 1983 թվականին հրատարակված «Մայրական այգիների փնտրտուքում. Կնոջ արձակը» հրապարակախոսությունում։ Նա կոլորիզմը բնորոշել է որպես չարիք, հիվանդություն, որը պետք է կանգնեցնել և աֆրոամերիկացիներին հնարավորություն տալ ապրել ու զարգանալ նախապաշարմունքներից դուրս։

Կոլորիզմը ժամանակակից աշխարհում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլորիզմը դրսևորվում է կյանքի տարբեր ոլորտներում. գործատուները նախընտրում են սպիտակամորթ դիմորդներին՝ անկախ նրանց որակավորումից[12]։ Զանգվածային մշակույթում դերասանների, երաժիշտների, հումորիստների մեծ մասը բաց մաշկ ունի[13], Բոլիվուդում նախապատվությունը տրվում է ավելի բաց մաշկ ունեցող դերասանուհիներին[14], իսկ մուգ մաշկ ունեցողներին տրվում են պակաս հետաքրքիր դերեր, և նրանց աշխատավարձը շատ ավելի ցածր է։ Մոդելային բիզնեսում սևամորթ աղջիկներ հազվադեպ են հանդիպում[15]։ Բաց մաշկ ունեցող մարդկանց համար ավելի հեշտ է որակյալ կրթություն ստանալը, բարեկեցիկ շրջանում բնակարան վարձելը կամ ձեռք բերելը։ Մաշկի ավելի բաց երանգ ունեցող կանայք ավելի բարձր սոցիալական կարգավիճակ ունեցող տղամարդկանց հետ ամուսնանալու ավելի մեծ հավանականություն ունեն, քան նույն էթնիկ խմբի սևամորթ կանայք[16]։ 2013 թվականին Լանս Հենոնը, Ռոբերտ ԴեՖինան և Սառա Բրուչը հետազոտություն են անցկացրել[17], որի արդյունքում պարզել են, որ ավելի մուգ մաշկ ունեցող ուսանողուհիները երեք անգամ ավելի շատ են հեռացվում դպրոցից։ Աֆրիկայում, Ասիայում և ԱՄՆ-ում սպիտակեցնող կոսմետիկ միջոցների հայտնիության աճը, ինչպես նաև պլաստիկ վիրաբուժության արագ զարգացումը վկայում է կոլորմիզմի՝ գլոբալ խնդիր լինելու մասին[5][18][19]։

Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձախից՝ բնակչության չափանիշներով մաշկի միջին երանգով հնդիկ աղջիկ, աջից՝ Անուշկա Շարմա, որի մաշկի երանգը բնորոշ է բոլիվուդյան դերասանուհիներին։

Հնդկաստանը, որն ունի մաշկի երանգների մեծ բազմազանությամբ աչքի ընկնող հասարակություն, վառ օրինակ է առ այն, թե ինչպես են հասարակության ներսում գերիշխում կոլորիզմի գաղափարները, մասնավորապես՝ բաց գույն ունեցող մաշկն ասոցացնում իշխանության, հարստության, հաջողության և գեղեցկության հետ։ Դա դրսևորվում է նույնիսկ կրոնական արվեստում․ օրինակ՝ Շիվան, Կրիշնան և Ռաման երբեք չեն պատկերվել մուգ մաշկով, ընդհակառակը՝ նրանք միշտ պատկերվել են կապույտ կամ սպիտակ մաշկով[20][21][22]։

Քանի որ ազնվականները հնարավորություն են ունեցել թաքնվել արևից, այդ պատճառով նրանց մաշկն անհամեմատ ավելի բաց գույն է ունեցել։ Նույնն է տեղի ունեցել նաև բրիտանական գաղութային ժամանակաշրջանում, երբ անգլիացի գաղութարարներն ավելի հաճախ նվաստացնում էին թուխ հնդիկներին և նախընտրում աշխատանքի վերցնել մաշկի ավելի բաց գույն ունեցող կանանց[23]։ Մեծ Բրիտանիայի իշխանության ժամանակաշրջանն ավելի է նպաստել մաշկի գույնի հետ կապված նախապաշարմունքների արմատավորմանը, որոնք մինչ օրս ուժեղ են հասարակության մեջ[24]։

Հնդկաստանում մեծ տարածում են ունեցել սպիտակեցնող քսուքները[25]։ Կոլորիզմի հետևանքով ավելի շատ տառապում են այն կանայք, որոնք մաշկի բաց գույնը կապում են գեղեցկության հետ։ Հնդկաստանում մինչ օրս տարածված են դեպքեր, երբ մաշկի չափազանց մուգ երանգի պատճառով կանանց մերժել են աշխատանքի տեղավորվելու հարցում։ Երկրում կան կանանց իրավունքները պաշտպանող կազմակերպություններ, որոնք օգնում են նման կանանց[26]։ Գովազդի համար օգտագործվում են սպիտակամաշկ մոդելներ, դերասանների շրջանում նախապատվությունը նույնպես տալիս են սպիտակամորթներին, արդյունքում՝ դերասանների արտաքինը բոլիվուդյան ֆիլմերի մեծ մասում չի համապատասխանում միջին վիճակագրական հնդիկների արտաքինին[27]։ Ընդ որում՝ տղամարդկանց համար արտաքին հատկանիշների ընտրությունն այնքան էլ կարևոր չէ, որքան կանանց համար։ Այդ իսկ պատճառով աղջիկը, որն ունի մաշկի ոչ բավարար բաց երանգ, գրեթե զրոյական շանսեր ունի Հնդկաստանում դերասանական ոլորտում կայանալու համար[28]։ Այնուամենայնիվ, նման կանանց մի փոքր մասին հաջողվում է մտնել ֆիլմարտադրության ոլորտ, ինչի վառ օրինակ է դերասանուհի Նանդիտա Դասը։ Դերասանուհին դարձել է սևամորթ կանանց իրավունքների պաշտպանության ակտիվիստ մի տհաճ միջադեպից հետո, երբ նրան մաշկի «սխալ» գույնի պատճառով թույլ չէին տվել հանդես գալ ազնվական կնոջ դերում։ Նանդիտան հետագայում դարձել է ռեժիսոր և փորձում է դերերի համար հրավիրել մաշկի տարբեր գույներով կանանց։

Հնդիկ դերասանուհի Շրիդևի

Ֆրիդա Պինտոն հնդկական ծագում ունեցող ամենահայտնի դերասանուհիներից է, որը նկարահանվում է արտասահմանյան ֆիլմերում[29]։ Այնուամենայնիվ, նա շատ հայտնի չէ Հնդկաստանում, իսկ Բոլիվուդը հետաքրքրված չէ հնդկական կինոյում նրան դեր տալով, քանի որ բոլիվուդյան չափանիշներով՝ դերասանուհու մաշկն ունի չափազանց մուգ երանգ[30][31]։

Կոլորիզմի դեմ պայքարում է նաև Սաբայասաչի Մուկհերջին՝ երկրի միակ հնդիկ մոդելավորողը, որը հրավիրում է մաշկի ցանկացած գույն ունեցող մոդելների[32]։ Հնդիկ հայտնի բլոգեր Մայուրա Այերը «The Huffington Post»-ին տված հարցազրույցի ժամանակ պատմել է, թե ինչպես է անձամբ առնչվել հնդկական հասարակությունում կոլորիզմի դրսևորումներին։ Նա նշել է, որ փոքր տարիքում շրջապատի համեմատ ավելի բաց մաշկ ուներ, նրան մշտապես հաճոյախոսություններ էին հղում և խորհուրդ տալիս խուսափել փողոցում զբոսնելուց։ Երբ Մայուրան մեծացել է, իսկ մաշկը՝ մգացել, հաճոյախոսությունները վերափոխվել են կշտամբանքների և մաշկը սպիտակեցնելու վերաբերյալ խորհուրդների։ Այդ ամենի արդյունքում Մայուրայի մեջ սկսել է ձևավորվել թերարժեքության բարդույթ։ Ամսագրի խմբագրությունը նկատել է, որ, օրինակ, հնդկական ծագում ունեցող Նինա Դավալուրին՝ 2014 թվականի Միսս Ամերիկան, իր մաշկի գույնով ոչ մի շանս չէր ունենա Միսս Հնդկաստան դառնալու համար[33]։

Կոլորիզմն ազդում է նաև ընտանիքների վրա։ Շատ զույգեր երազում են ունենալ մաշկի բաց երանգով երեխա։ Հաճախ նորածիններին համեմատում են իրենց ավագ քույրերի կամ եղբայրների հետ։ Ժողովրդական բժշկությունը հղի կնոջն առաջարկում է որոշակի դիետա պահպանել, որպեսզի, իբր, ավելի բաց երանգի մաշկով երեխա ծնվի։ Բաց երեխաներ ունենալու ցանկությունը խաբեբաների համար դարձել է եկամտի աղբյուր, որոնք «հատուկ սեանսներից» հետո երաշխավորում են բաց գույնի մաշկ ունեցող երեխայի ծնվելը։ 2012 թվականի հետազոտությունները ցույց են տվել, որ փոխնակ մայրերի ծառայություններին դիմող զույգերն ավելի հաճախ իրենց ընտրությունը կանգնեցնում են սպիտակամորթ կանանց վրա՝ ենթադրելով, որ դա կազդի նաև երեխայի մաշկի գույնի վրա[34]։

Հեռավոր Արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլորիզմի գաղափարները վառ արտահայտված են Հեռավոր Արևելքի երկրներում։ Դրանք գոյություն ունեն դարեր ի վեր, քանի որ սպիտակ մաշկն ասոցացվում էր ազնվականության հետ, իսկ այսօր՝ ժամանակակից մեդիայի ազդեցության տակ, այդ գաղափարներն ամրապնդվում են գեղեցկության չափանիշների մասին արևմտյան պատկերացումներով։ Արևելյան ավանդական հեքիաթները բաց գույնի մաշկ ունեցող կերպարներին օժտում են գեղեցկությամբ, իշխանությամբ կամ աստվածականությամբ։

Օրինակ՝ Ճապոնիայում քանի որ փողոցում աշխատող բանվորների ու գյուղացիների մաշկն արևահարվում է, իսկ բնիկ և արդեն մահացած լեռնային ժողովուրդներն ունեին մաշկի ավելի մուգ գույն, դա սկսել է ասոցացվել պարզունակության և աղքատության հետ[35]։ Սպիտակ մաշկն առաջին հերթին ասոցացվել է կանացի գեղեցկության հետ։ Կինը, որն ունի ֆիզիկական թերություններ, սակայն սպիտակ մաշկով է և առանց խալերի, համարվում էր ավելի գեղեցիկ, քան ցանկացած թուխ կին։ Ճապոնիայում մինչ օրս հայտնի է «սպիտակ մաշկ ունեցող մարդուն ներում են մյուս յոթ թերությունները» ասույթը։ Ճապոնական գեղանկարչության մեջ մարդիկ, հատկապես կանայք, որպես կանոն, պատկերվում են բացարձակապես սպիտակ մաշկով։ Արդեն 12-րդ դարից սկսած՝ պալատական կանայք դեմքին մեծ քանակությամբ սպիտակ դիմափոշի էին քսում՝ դեմքին ձյունոտ ճերմակություն հաղորդելու համար։ Գեղեցկության այդ չափանիշը պահպանվել է մինչև 19-րդ դարը։ Կորեայում, սկսած Քոչոսոնի դարաշրջանից, մաշկի սպիտակ գույնը կնոջ համար համարվել է իդեալական։

Ժամանակակից Ճապոնիայում մաշկի բաց երանգը դեռևս համարվում է գեղեցկության, բարձր ինտելեկտի չափանիշ և ազդում է կնոջ հաջող ամուսնության հնարավորության վրա։ Երկրում նախկինի պես լինում են դեպքեր, երբ զուգընկերը հրաժարվում է հնարավոր ամուսնությունից զուգընկերոջ, առավել հաճախ՝ կնոջ մաշկի չափազանց մուգ գույնի պատճառով[36]։ 2000 թվականից հետո Ճապոնիայում մեծ հայտնիություն է ձեռք բերել գանգուրոյի ենթամշակույթը, որը պայքարում է սպիտակի՝ որպես գեղեցկության չափանիշ լինելու դեմ[37]։ Նրա ներկայացուցիչներն իրենց համար առաջադրել են գեղեցկության այլընտրանքային իդեալ, որը եկել է ԱՄՆ-ի՝ Կալիֆոռնիայի ժամանակակից մշակույթից։ Նոր իդեալը «արևայրուքով շիկահերներն» են, ինչից հետո գանգուրոն ձգտում է ձեռք բերել շագանակագույն արևայրուք, ինչպես նաև ներկում է մազերը սպիտակ[38][39]։

Կոլորիզմի գաղափարները վառ արտահայտված են նաև Չինաստանում և Կորեայում, որտեղ բաց երանգի մաշկը համարվում է ազնվական ծագման, իշխանության և առողջության նշան, իսկ սպիտակամաշկ ասիացիները հիացմունքի են արժանանում։ Շատ մարդիկ, ավելի հաճախ՝ կանայք, արևից հատուկ պաշտպանվում են հովանոցներով կամ դիմակներով, որպեսզի արևայրուք չստանան։ Ավելի թուխ ասիացիները բախվում են միկրոագրեսիայի կամ դառնում դպրոցում հալածանքների զոհ[40]։ Հոնկոնգի, Մալայզիայի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի յուրաքանչյուր 10 կնոջից 4-ը պարբերաբար օգտագործում է սպիտակեցնող քսուքներ[41]։

Մալայզիայում ժամանակակից կոլորիզմը ձևավորվել է հիմնականում սպիտակների գերազանցության մասին արևմտյան պատկերացման ազդեցության ներքո։ Այն ենթադրում է, որ եվրասիական կամ «պանասիական» արտաքինը (խառը եվրոպա-մալայզիական ծագում ունեցող) գեղեցիկ է[6]։ Այդ խառը ծագում ունեցողները հետագայում դառնում են գովազդային մոդելներ կամ դերասաններ[42]։

Հյուսիսային Աֆրիկա և Մերձավոր Արևելք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից արաբները և մերձավորարևելյան բեդուինական այլ ժողովուրդները տարաբնակեցման լայն շրջանակի պատճառով առանձնանում են սեփական մշակույթով և արտաքին բազմազանությամբ։ Արաբներն իրենց համեմատաբար բաց մաշկով տարբերվում են թունիսցիներից, ալժիրցիներից, սոմալիացիներից և եմենցիներից[43]։ Արաբների շրջանում ժամանակակից կոլորիզմն ամրապնդվել է դեռևս վաղ ժամանակներից, երբ նրանք սևամորթներին օգտագործում էին որպես ստրուկներ, նրանցից շատերը ձուլվել և ընդունել են արաբական մշակույթը, կրոնը, լեզուն, սակայն մյուս արաբները նրանց առաջվա պես անվանում են «աբդ» նսեմացուցիչ բառով, ինչը նշանակում է «ստրուկ», և նրանց հետ շփվում են որպես ոչ լիարժեք մարդ։ Սևամորթների (աֆրիկացիների, եմենցիների, սոմալիացիների) ստրկությունը մինչ օրս բարգավաճում է արաբական այնպիսի հարուստ երկրներում, ինչպիսիք են ԱՄԷ[43]։

Այն հարցը, որ բաց մաշկ ունեցող արաբները սևամորթ արաբներին՝ հիմնականում սոմալիացիներին կամ եմենցիներին, համարում են ոչ թե իրենց ազգի իսկական ներկայացուցիչներ, այլ ստրուկների ձուլված սերունդներ, քննարկվում է ոչ միայն որպես կոլորիզմին հատուկ երևույթ, այլ նաև որպես լիարժեք ռասիզմ։ Ընդ որում, ժամանակակից արաբական պետություններից ոչ մեկը չի փորձում պայքարել ստրկության և մաշկի գույնով պայմանավորված խտրականության դեմ՝ նախընտրելով կենտրոնանալ ահաբեկչության խնդրի վրա կամ արդարանալով ավանդական արժեքների պաշտպանությամբ[43]։ Նույն կերպ արաբների շրջանում կոլորիզմի և ռասիզմի խնդիրների քննարկումը սևամորթների դեմ արաբական հասարակության մեջ շարունակում է տաբուացված մնալ[44]։ Ժամանակակից 22 արաբական երկրներից 8-ը սևամորթ բնակչությամբ գերակշռող երկրներ են։ Եթե արաբն արտահայտված «նուբիական կամ եթովպական» արտաքին ունի և հայտնվում է մյուս բաց մաշկ ունեցող արաբների շարքում, հանդիպում է մշտական դժվարությունների շփման և աշխատանքի ընդունման հարցերում։ Նրանց շրջապատի մարդիկ մշտապես կասկածում կամ վիճարկում են նրանց պատկանելիությունն արաբ ազգին[43]։ Այդպիսի մարդը, անկախ սեռից և տարիքից, կարող է նույնիսկ փողոցում դառնալ ագրեսիայի կամ ծաղրի զոհ, և նրան, որպես կանոն, ոչ ոք չի պաշտպանի։ Պարադոքսալ իրավիճակ է ստեղծվում, օրինակ, Եմենի սևամորթ համայնքների համար, որոնք, չնայած իրենց մաշկի գույնին, շարունակում են մաշկի սև գույնը կապել աղքատության և ստրկության հետ։ Եմենցին կարող է նվաստացնել նույնիսկ իրենից մի փոքր ավելի մուգ մաշկ ունեցողին։ Չամուսնացած կանանց շրջանում մեծ ժողովրդականություն են վայելում սպիտակեցնող միջոցները, քանի որ կանացի գեղեցկությունն ասոցացվում է ճերմակ մաշկի հետ․ այդ երևույթին է աջակցում նաև տեղական գովազդը։ Աղջկա մաշկը հատկապես ջանասիրաբար ճերմակեցնում են հարսանիքից առաջ[45]։ Աղջկա մաշկի չափազանց մուգ գույնը փեսացուի ծնողների համար դառնում է հարսանիքից հրաժարվելու տարածված պատճառ[46]։

Արաբական կոլորիզմի գաղափարները որոշ չափով առաջ են մղում գերակշռող սևամորթ արաբներով բնակեցված երկրները, որոնք միաժամանակ ձգտում են նոր, արաբականից տարբերվող ինքնություն գտնել։ Այնուամենայնիվ, բնիկ աֆրիկացիների տեսանկյունից նման մարդիկ շարունակում են մնալ «օտար» արաբներ։ Նմանատիպ խնդրի են բախվում նաև սևամորթ արաբները Եվրոպայում կամ ԱՄՆ-ում, որոնց արաբական մնացած սփյուռքն օտար է ճանաչում[47]։

Առանձին իրավիճակ է ստեղծվում Իսրայելի տարբեր հրեական խմբերի շրջանում։ Սիոնիստական շարժման հիմնական գաղափարը ենթադրում է տարբեր հրեական խմբերի միավորում Իսրայելի միասնական պետության մեջ։ Սակայն իրավիճակը բարդանում է այն պատճառով, որ հրեաների տարբեր խմբեր միմյանցից մեկուսացման մեջ են հայտնվել գրեթե երկու հազար տարի շարունակ, ինչն այդ խմբերի միջև ոչ միայն մշակութային և լեզվական, այլև ռասայական պատկանելության հարցում հսկայական տարբերության է հանգեցրել։ Ժամանակակից հրեական ազգի մեջ են մտնում աշքենազները, որոնք կոչվում են «սպիտակ հրեաներ» և եկել են նախկին ԽՍՀՄ երկրներից, ավելի քիչ չափով՝ Ֆրանսիայի և Գերմանիայի հրեա միգրանտների սերունդները (մինչև Հոլոքոստ)[48][49][50][51], «մոլեռանդ հրեաներ»՝ սեֆարդներ, որոնք եկել են Իսպանիայից, «միզրահիմներ»՝ արաբական և մուսուլման երկրներից եկածներ, և վերջապես եթովպացի հրեաներ (կամ «սև հրեաներ»)։ Չնայած միասնական ազգի երևակայական ձևավորմանը՝ այդ խմբերի միջև անմիջապես ձևավորվել է սոցիալական հիերարխիա՝ կոլորիզմի հիման վրա։ Աշքենազները կամ «սպիտակ հրեաները» դարձան արտոնյալ և հարուստ իշխող դաս, իսկ եթովպացի հրեաները՝ առավել մարգինալ խումբ, նույնիսկ հայտնվեցին ավելի խոցելի վիճակում, քան պաղեստինյան արաբները։ Մի կողմից աշքենազներն են առավելություն զգում մյուս հրեաների նկատմամբ, մյուս կողմից՝ սեֆարդներն ու միզրախիմներն են իրենց համարում իսկական հրեաներ և մշտապես կասկածի տակ դնում աշքենազների պատկանելությունը հրեական ազգին՝ նրանց համարելով չափազանց սպիտակ, եվրոպականացված, նաև՝ «ռուս այլմոլորակայիններ»։ Իսրայելում մաշկի գույնը հավասարեցվում է նաև սոցիալական կարգավիճակին, բաց մաշկ ունեցող մարդը համարվում է բարեկեցիկ ընտանիքից և կրթությամբ, իսկ սև մաշկը «հուշում է» աղքատության և անկայունության մասին։ Հնարավոր է, որ սևամորթ հրեան հաճախ դառնա ոստիկանության դաժանության զոհ[52]։

Եվրոպա և ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարում Եվրոպայում սպիտակ մաշկը համարվում էր կանացի գեղեցկության և ազնվական կարգավիճակի անբաժանելի մասը, ազնվական կանայք ամեն կերպ պաշտպանվում էին արևից։

Պատմականորեն կոլորիզմը Եվրոպայում և ԱՄՆ-ի սպիտակամորթ բնակչության շրջանում արտահայտվել է կանանց գեղեցկության ավանդական իդեալներում[53][54][55][56][57], որոնք կնոջից պահանջում էին ունենալ բաց գույնի մաշկ՝ որպես ազնվական ծագման նշան։ Մինչև քսաներորդ դարի առաջին կեսը միջին խավի և ազնվական կանայք օգտագործել են մաշկը սպիտակեցնելու տարբեր եղանակներ։ Մաշկին անբնական բաց երանգ հաղորդելու ձգտման մեջ կանայք դիմել են վտանգավոր նյութերի օգտագործմանը, որոնք կարող էին քիմիական այրվածքներ թողնել մաշկի վրա կամ նույնիսկ քաղցկեղի կամ մահվան պատճառ դառնալ։ 19-րդ դարում արևայրուքն ընկալվում էր որպես «կանացի գեղեցկության թշնամի», այդ պատճառով կանայք ամեն կերպ փորձում էին խուսափել արևի լույսի հետ անմիջական շփումից՝ լայն գլխարկներ կամ անձրևանոց կրելով։ 1970-ական թվականներին Եվրոպայում և ԱՄՆ-ում սպիտակեցնող միջոցների մեծ մասն արգելվել էր մաշկի համար վնասակար նյութերի պարունակության պատճառով[58]։

Այսօր կոլորիզմը դրսևորվում է Եվրոպայում, եթե խոսքը վերաբերում է ոչ եվրոպական ծագում ունեցող միգրանտներին, որոնք մաշկի տարբեր երանգներ ունեն[59][60][61][62][63], մասնավորապես Բրիտանիայում, Շվեդիայում և Իտալիայում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ մարդիկ հակված են կապ փնտրել օտարերկրացիների մաշկի երանգի և հանցավորության միջև։ Բացի այդ, նշվել է, որ դատական համակարգն Արևմտյան Եվրոպայի մի շարք երկրներում միգրանտների նկատմամբ ավելի խիստ էր, հատկապես, եթե նրանք սևամորթ էին[53][56][60][64][65][66][67]։ Հետազոտությունները ցույց են տվել նաև, որ Եվրոպայում և ԱՄՆ-ում աշխատանք գտնելու դժվարությունը կապված է մաշկի երանգի հետ, որքան այն մուգ է, այնքան քիչ է գործատուն վստահում մարդուն[68][69]։

ԱՄՆ-ում կոլորիզմն ուղղակիորեն կապված է սպիտակ գերազանցության գաղափարի հետ[70]։ Հյուսիսային Ամերիկայում պատմականորեն ոչ սպիտակ ժողովուրդները՝ աֆրիկացիները և հնդիկները, դիտվում էին որպես ոչ լիարժեք մարդիկ, սակայն խառը, մասամբ սպիտակ ծագում ունեցող մարդիկ մի կողմից դեռևս դիտվում էին որպես «գույնի մարդիկ», սակայն համարվում էին «ավելի խելամիտ» և արդեն ավելի մեծ հնարավորություն ունեին դառնալու հասարակության լիարժեք անդամ[71]։ Գաղութարարները ձևավորել են այն գաղափարը, որ որքան մարդու մաշկի գույնը մոտ է սպիտակին, այնքան նա կատարյալ է։ Սպիտակ ստրկատերերը մուլատներին ավելի հեշտ աշխատանք են տվել, նրանք աշխատել են որպես հավաքարարներ, ծառաներ և խոհարարներ։ Զտարյուն սևամորթ-ստրուկներն աշխատել են պլանտացիաներում և այլ ամենակեղտոտ/ծանր աշխատանքներում[72][73]։ Ժամանակի ընթացքում գաղութարարները սկսել են օգտագործել «շագանակագույն թղթի թեստ»։ Եթե ստրուկի մաշկի գույնը թղթի գույնից բաց է եղել, նրան թույլ են տրվել աշխատել տանը[74]։ Շագանակագույն թղթի թեստն օգտագործվել է ոչ միայն սպիտակամորթ գաղութարարների, այլև այլ սևամորթ գործատերերի կողմից։ Նաև հայտնի էր «դռան թեստը», ըստ որի՝ եթե մաշկի գույնը մուգ էր դռան գույնից, ապա մարդուն թույլ չէր տրվում տան դռնից ներս մտնել։ Նման թեստեր կիրառվել են նաև որոշ աֆրիկյան և ամերիկյան ակումբներում և եկեղեցիներում[75][76]։

Չնայած ԱՄՆ-ում ռասայական խտրականության դեմ ուժեղացված պայքարին՝ մաշկի ավելի բաց երանգով աֆրոամերիկացիները նախկինի պես ավելի շատ հնարավորություններ ունեին իրենց դրսևորելու մեդիա-արտադրությունում[77]։ Մինչ օրս հայտնի աֆրոամերիկացի երաժիշտների ու դերասանների, հատկապես կանանց ճնշող մեծամասնությունն ուներ բաց մաշկ ու դեմքի եվրոպեոիդ ռասային պատկանող մարդու դեմքին բնորոշ հատկանիշներ, իսկ արտահայտված նեգրոիդային դիմագծերով չափազանց մուգ մաշկ ունեցող դերասանուհիները բախվում էին հասարակության, այդ թվում՝ աֆրոամերիկացիների կողմից «այլանդակության» դատապարտումների ու մեղադրանքների[78]։ Ավելի բաց մաշկ ունեցող աֆրոամերիկացիներն ավելի քիչ էին արժանանում փողոցային բռնության և ոստիկանության դաժանության[78]։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ավելի բաց մաշկ ունեցող աֆրոամերիկացի կանայք ավելի բարձր աշխատավարձ և աշխատանքի ավելի մեծ բավարարվածություն ունեին, քան ավելի մուգ մաշկ ունեցող կանայք[79]։ Աֆրոամերիկացիների մեծ մասը նախկինի պես ավելի բաց մաշկն է ասոցացնում գեղեցկության հետ[80][81]։ Սևամորթ տղամարդու համար սպիտակամորթ կամ առնվազն ավելի բաց մաշկ ունեցող կինը կարգավիճակի նշան է, այդ պատճառով հատկապես սևամորթ կանայք դժվարությունների են բախվում իրենց համայնքի ներսում զուգընկեր գտնելու հարցում[78]։

Լատինական Ամերիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քամի քավությունը», Մոդեստո Բրոկոս։ Նկարը ցույց է տալիս Բրազիլիայի բազմաբնույթ ռասայական ընտանիքը: Մայր նեգրուհին շնորհակալություն է հայտնում Աստծուն, որ աղջիկը սպիտակամաշկ է ծնվել։

Կոլորիզմի յուրօրինակ դրսևորում գոյություն ուներ դեռևս նախակոլումբյան հնդկական քաղաքակրթություններում այն նույն ձևով, ինչպես դա դրսևորվում էր Ասիայի երկրներում։ Մաշկի ավելի բաց երանգը կապված էր ազնվական ծագման հետ։ Չնայած մաշկի մուգ երանգը բնական է Կենտրոնական Ամերիկայի հնդիկների համար, մաշկի «դեղին» գույնը համարվում էր կանացի գեղեցկության իդեալ։ Օրինակ, հարուստ և ազնիվ ընտանիքների ացտեկ կանայք իրենց մաշկը ներկում էին դեղին ներկով[82]։

Ժամանակակից կոլորիզմը կենտրոնական և հարավային Ամերիկայի երկրներում ձևավորվել է այնպես, ինչպես ԱՄՆ-ում կամ Աֆրիկայում՝ արևմտյան տերությունների գաղութային քաղաքականության ֆոնին, որոնք առաջ էին քաշում սպիտակ ռասայի առավելությունը մյուսների նկատմամբ։ Սպիտակ ստրկատեր տղամարդիկ սև ստրուկներ էին բերում պլանտացիաներում ծանր աշխատանքների համար կամ աշխատանքի էին հարկադրում տեղի հնդիկ բնակչությանը[83]։ Սպիտակամաշկ տղամարդկանց և նեգրիգինոուից/հնդկացիների միությունից ծնվել են կիսասևամորթ երեխաներ, որոնք ստացել են բազմաթիվ արտոնություններ, ինչպիսիք են ազատությունը, գույքը, հողը և կրթությունը։ Այնուամենայնիվ, սպիտակամորթների, մուլատների և մետիսների իրավունքները չեն ունեցել[84]։ Ժամանակի ընթացքում՝ բնակչության հետագա մետիսացիայով պայմանավորված, ավելի բաց մաշկը և եվրոպական արտաքինը մարդուն արտոնություններ, բարձրագույն սոցիալական կարգավիճակ և ինքնադրսևորվելու հնարավորություն էին տալիս[84][85]։ Այսօր չնայած կենտրոնական և հարավային Ամերիկաների բնակչությունը բաղկացած է մետիսներից և մուլատներից, նրանց ժամանակակից մշակույթը, որը դարեր շարունակ զարգանում էր սպիտակամաշկների գերազանցության և սևամորթների թերարժեքության պայմաններում, հանգեցրել է այն համոզմունքին, որ ավելի բաց մաշկը կապված է իշխանության, հաջողության և գրավչության հետ։ Մուլատները հակված են արհամարհանքով վերաբերվելու սևամորթ բնակչությանը[86]։ Մաշկի և ռասայի նկատմամբ հարաբերությունների վառ օրինակ կարելի է համարել Դոմինիկյան Հանրապետությունը, որի բնակչությունը հիմնականում բաղկացած է մուլատներից[86]։ Գովազդում և կինոյում դրսևորվող գեղեցկության չափանիշներն ավելի շատ նման են մուլատի գեղեցկության իդեալին, այսինքն՝ բաց գույնի ուղիղ մազեր և նեղ քիթ[87][88]։ Միևնույն ժամանակ, աֆրիկյան հատկանիշները, ինչպիսիք են գանգուր մազերը, լայն քիթը, հակադրվում են գեղեցկության իդեալներին[89][90][91]։

Բրազիլիան Աֆրիկայի սահմաններից դուրս աշխարհի ամենախոշոր սևամորթ բնակչություն ունեցող երկիրն է[92], այնուամենայնիվ, մուլատները սոցիալապես ավելի ճկուն են, քան սևամորթները[93][94]։ Էլիտայի և քաղաքական գործիչների շրջանում բացարձակ գերակշռում են սպիտակամորթ կամ առավելապես սպիտակ մաշկի ծագում ունեցող մարդիկ։ Մաշկի երանգն ուղղակիորեն կապված է առողջապահության, կրթության և եկամուտների ոլորտներում անհավասարության հետ[95]։ Վերջին հետազոտությունը նույնիսկ բացահայտում է, որ մաշկի գույնը Բրազիլիայում սոցիալական անհավասարության ավելի ուժեղ նշան է, քան իրեն որոշակի ռասայի դասելը (մարդահամարի արդյունքներով)[96]։ Այսպիսով, ռասիզմը և կոլորիզմը երկրի ներսում տարբեր երևույթներ են, և երկրորդն ավելի շատ հետևանքներ է ունենում մարդու վրա, քան առաջինը։ Չնայած Աֆրիկայի գերակշռող մասը՝ արմատներով սևամորթներն ու մուլատները, կազմում են բնակչության ավելի քան 50 տոկոսը, սակայն ընտրված քաղաքական գործիչների շրջանում նրանց բաժինը 25 տոկոս է[97]։

2016 թվականին անցկացված եզակի հետազոտությունը վերաբերում էր մաշկի տարբեր գույն և դպրոցական առարկաներից մոտավորապես նույն գիտելիքներ ունեցող երկվորյակներին[98]։ 2015 թվականին անցկացված նմանատիպ հետազոտությունը ցույց է տվել, որ ուսուցիչները հակված են ավելի բաց մաշկ ունեցող աշակերտներին լավ գնահատականներ նշանակելու, իսկ սևամորթ երեխաներին՝ հակառակը[99]։

Ժամանակակից լատինամերիկյան երկրներում կոլորիզմի դեմ պայքարը զգալիորեն բարդանում է, քանի որ հասարակության մեջ այս թեման նախկինի պես տաբուացված է։ Ըստ դանիացի Սանտանայի՝ իրավապաշտպաններն ու գրողները Հարավային Ամերիկայում նախկինի պես ամաչում են այն խոսակցություններից, թե սևամորթ մարդիկ թերի են, հիմար ու ագրեսիվ[100]։

Աֆրիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոլորիզմն Աֆրիկայում ձևավորվել է գաղութային ժամանակաշրջանից հետո՝ սպիտակամորթների ռասայական գերազանցության գաղափարներով[101][102]։ Խառը ծագում ունեցող մարդիկ (որոնք սպիտակամորթ հայր ունեին) որոշակի սոցիալական արտոնություններ էին ստանում, որոնցից զուրկ էին նեգրերը։ Սա ամրապնդել է աֆրիկյան երկրներում այն համոզմունքը, որ մաշկի ճերմակ երանգը կապված է հաջողության և գեղեցկության հետ։ Օրինակ՝ Հարավաֆրիկյան Հանրապետությունում մեծ ժողովրդականություն են վայելում սպիտակեցնող քսուքները։ Դրանց միջոցով սևամորթները սպիտակեցնում են իրենց դեմքը, որպեսզի «գեղեցիկ» դառնան և ամուսնանալու ավելի մեծ շանսեր ունենան։ Վերջերս սպիտակեցնող քսուքները սկսեցին ավելի տարածված դառնալ նաև տղամարդկանց շրջանում։ Շատ քաղաքներում կարելի է հանդիպել բազմաթիվ կանանց, որոնց դեմքի երանգը խիստ տարբերվում է մարմնի մնացած մաշկի գույնից։ Քանի որ բնակչությունը չունի որակյալ և թանկարժեք քսուքներ գնելու հնարավորություն, նրանք գնումներ են կատարում սև շուկայից, ինչն առողջության համար ռիսկեր է պարունակում։

Նիգերիայում սպիտակեցնող միջոցներ օգտագործող մարդկանց թիվը հասնում է 77 %-ի, Տոգոյում՝ 59 %-ի, ՀԱՀ-ում՝ 35 %-ի, իսկ Մալիում՝ 25 %-ի։ Սևամորթ համայնքի շրջանում ավելի մուգ մաշկը համարվում է աղքատության և վտանգավորության նշան[103]։

Մաշկի սպիտակեցումը հասարակության աչքում բարձրացնում է այդ քայլին դիմած կնոջ սոցիալական կարգավիճակը։ Այդ իրավիճակը ստեղծվել է հիմնականում այն պատճառով, որ տեղական գովազդն օգտագործում է զգալիորեն բաց մաշկ ունեցող մոդելների, իսկ հեռուստատեսության տեղական ծրագրերին կամ ֆիլմերին մասնակցում են մաշկի անբնական բաց գույն ունեցող կանայք։ Մյուս պատճառն այն է, որ տղամարդիկ ցանկանում են հանդիպել կամ ամուսնանալ ավելի բաց մաշկ ունեցող կանանց հետ, որի արդյունքում շատ մուգ մաշկ ունեցող աղջկա համար դժվար է գտնել կողակից, հնարավոր չէ դառնալ հեռուստահաղորդավար, դերասանուհի կամ մոդել։ Մինչև անգամ կարող է դառնալ հետապնդումների զոհ, նամանավանդ դպրոցում։ Սպիտակեցնող միջոցների անընդհատ օգտագործումը մեծ ռիսկեր է պարունակում, քանի որ հաճախ սև շուկայում վաճառվող էժան քսուքը պարունակում է կապար և այլ թունավոր նյութեր, որոնք լավագույն դեպքում դառնում են մուգ բծերի սնման պատճառ, իսկ վատագույն դեպքում մաշկի վրա առաջացնում են քիմիական այրվածքներ և թողնում սպիներ, նույնիսկ առաջացնում մաշկի քաղցկեղ։ Սենեգալում, օրինակ, գոյություն ունեն բժշկության այնպիսի ճյուղեր, որոնք զբաղվում են սպիտակեցնող միջոցների օգտագործման պատճառով այրվածքներ ստացած մարդկանց բուժմամբ[104]։

Կոլորիզմ և ռասիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռասայական խտրականությունն ու կոլորիզմը միմյանց հետ անքակտելիորեն կապված են։ Ռասիզմն ավելի մասշտաբային համակարգային սոցիալական գործընթաց է։ Կոլորիզմը դրա դրսևորումներից մեկն է[105]։

Տարբեր ցեղերի մարդիկ կարող են ունենալ մաշկի նույն երանգը, և հակառակը, մեկ էթնիկ խմբի մարդիկ կարող են ունենալ մաշկի տարբեր գույն։ Ռասիզմը դրսևորվում է մարդու նկատմամբ կողմնակալ վերաբերմունքի մեջ՝ կախված այս կամ այն էթնիկ խմբին պատկանելությունից։ Կոլորիզմի դեպքում մարդու հանդեպ վերաբերմունքը որոշվում է միայն նրա մաշկի գույնով։ Անկախ արտաքին տեսքից և մաշկի գույնից՝ աֆրոամերիկացիները ենթարկվում են որոշակի խտրականության, նվաստացման, քանի որ նրանք աֆրոամերիկացիներ են։ Սակայն մեքսիկական ծագմամբ վառ մաշկ ունեցող ամերիկացին կարող է նախկինի պես ենթարկվել ռասիզմի (չնայած մաշկի պայծառ երանգին), իսկ սևամորթ մեքսիկական ծագմամբ ամերիկացին կարող է միաժամանակ ռասիզմի և կոլորիզմի զոհ դառնալ[106]։

Կոլորիզմ և մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդկանց մեծ մասը նույնիսկ չի էլ գիտակցում իր նախապատվությունը մաշկի ավելի բաց երանգներին։ Այս գերիշխող էսթետիկան այնքան խորն է արմատավորվել մեր մշակույթում, որ դարձել է ստանդարտ, իդեալ, որը տարածում են նաև ԶԼՄ-ները։ Համացանցում կան տնային պայմաններում մաշկի սպիտակեցման գործնական խորհուրդներով բազմաթիվ հոդվածներ։ Սևամորթ աղջիկները YouTube-ում տեղադրում են տեսադասընթացներ, որտեղ սպիտակեցնում են մաշկի երանգը։

Բաց մաշկ ունեցող կանայք համարվում են ավելի գրավիչ, համապատասխանաբար, ավելի շատ արտոնություններ ունեն։ Կոլորիզմի գաղափարն այն է, որ նույնիսկ եթե աղջիկը սպիտակամորթ չէ, ապա նրա գեղեցկությունը որոշվում է բացառապես նրանով, թե որքան մոտ է սպիտակ լինելուն։ Սևամորթ կանայք ասոցացվում են տղամարդկային հատկանիշների հետ[107]։ Հայտնի է, որ շատ փայլուն ամսագրեր սպիտակեցնում են մոդելների մաշկի երանգը՝ այն համարելով չափազանց մուգ։ 2015 թվականին «InStyle» ամսագիրը սպիտակեցրել է դերասանուհի Քերի Վաշինգտոնի մաշկը, ինչը հանգեցրել է ընթերցողների վրդովմունքին։ Ոչ միանշանակ արձագանք է առաջացրել 2016 թվականի ապրիլին Լիլ Քիմի մաշկի գույնի փոփոխությունը։ Մաշկի սպիտակեցումից և սոցիալական ցանցերում լուսանկարների հրապարակումից հետո հիփ-հոփ կատարողը խոստովանել է, որ մաշկի մուգ գույնով իրեն բավականաչափ գեղեցիկ չի զգացել, ինչի կապակցությամբ համացանցի օգտատերերին մեղադրել են կոլորիզմի քարոզչության մեջ[108]։

Սակայն իրավիճակը փոխվել է նոր մեդիայի շնորհիվ. սոցիալական ցանցերում անցկացնում են կոլորիզմի դեմ պայքարի բազմաթիվ արշավներ։ Տեխասի համալսարանի երեք ուսանողուհի՝ երկուսը Հարավային Ասիայից, մեկը՝ Աֆրիկայից, ստեղծել են «Unfair and lovely» ֆոտոնախագիծը՝ մաշկի մուգ գույն ունեցող կանանց գեղեցկությունը ցուցադրելու նպատակով։ Նրանց քարոզարշավը Թվիթթերում և Ինստագրամում սատարել են մաշկի մուգ գույն ունեցող կանայք և տղամարդիկ, որոնք կիսվել են իրենց սելֆիներով՝ օգտագործելով #UnfairAndLovely հեշթեգը։

«The Colored Girl Project»-ը նախագիծ է, որի նպատակն էր կոտրել այն կարծրատիպը, որ բաց մաշկն ավելի գեղեցիկ է, քան մուգը։ Մուգ մաշկի տարբեր երանգներով աֆրոամերիկացի աղջիկների 10 լուսանկարից բաղկացած շարքն ապացուցում է, որ նրանք բոլորը գեղեցիկ են յուրովի։

Այլընտրանքային տեսակետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մյուս կողմից, շատ բաց մաշկ ունեցող մարդկանց համարում են ավելի ձուլված և իրենց ռասայի հետ պակաս նույնականացված։ Ավելի բաց մաշկը կասկածի տակ է դնում նրանց էթնիկ պատկանելությունը, ինքնությունը, ինչը նրանց համար վիրավորական է, նույնիսկ՝ խտրական։ Նրանք լիովին միավորված չեն իրենց էթնիկ խմբի հետ։ Սա է կոլորիզմի պարադոքսը․ մի կողմից մուգ մաշկը նույնացվում է ցածր սոցիալական կարգավիճակի և մերժման հետ, իսկ մյուս կողմից վկայում է էթնիկ մաքրության և «իսկության» մասին[106]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Oxford Living Dictionaries». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
  2. Margaret Hunter. The Persistent Problem of Colorism: Skin Tone, Status, and Inequality/Sociology Compass 1/1 (2007): 237–254 [1] Արխիվացված 2017-03-05 Wayback Machine
  3. Jones, Trina (2001). «Shades of Brown: The Law of Skin Color». Duke Law Journal. 49 (1487). doi:10.2139/ssrn.233850.
  4. Ware, Leland. «'Color Struck': Intragroup and Cross-racial Color Discrimination». Race, Racism and the Law (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Skin Deep: Dying to be White». CNN. 2002 թ․ մայիսի 15. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 8-ին.
  6. 6,0 6,1 «Miss Universe Malaysia pageant contestants 'look too western'».
  7. Kemper, Steven (2001 թ․ մայիսի 1). Buying and Believing: Sri Lankan Advertising and Consumers in a Transnational World. University of Chicago Press. էջ 153. ISBN 9780226430409.
  8. P.H., Li, Eric; Jeong, Min, Hyun; W., Belk, Russell Skin Lightening and Beauty in Four Asian Cultures (und) // NA - Advances in Consumer Research. — 2008. — Т. 35. Архивировано из первоисточника 18 Հունիսի 2019.
  9. «In the dark: what is behind India's obsession with skin whitening?». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 1-ին.
  10. Verma, Harsh Skin 'fairness'-Culturally Embedded Meaning and Branding Implications(անգլ.) // Global Business Review : journal. — 2011. — Т. 12. — № 2. — С. 193—211. — doi:10.1177/097215091101200202
  11. Margaret Hunter. The Persistent Problem of Colorism: Skin Tone, Status, and Inequality [2] Արխիվացված 2017-03-05 Wayback Machine
  12. Ջորջիայի համալսարանի հետազոտությունները ցույց են տվել, որ գործատուները նախընտրում են սպիտակամորթ մարդուն սևամորթից՝ չնայած նրանց հմտություններին։ Lori L.Tharps, The Difference between Racism and Colorism. Time
  13. Kele Okereke. Why are there so few black female stars with darker skin? The Guardian [3]
  14. Neha Mishra. India and Colorism: The Finer Nuances
  15. М.Вирова. Тональный «для русских»: Как бьюти-индустрия поддерживает колоризм. Wonderzine [4]
  16. Margaret Hunter.Race, Gender, and the Politics of Skin Tone
  17. исследование
  18. P.H., Li, Eric; Jeong, Min, Hyun; W., Belk, Russell (2008 թ․ հունվարի 1). «Skin Lightening and Beauty in Four Asian Cultures». NA - Advances in Consumer Research. 35. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 26-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  19. «In the dark: what is behind India's obsession with skin whitening?». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 12-ին.
  20. «Kali».
  21. Shankar, Ravi (2007). «Fair Skin in South Asia: an obsession?». Journal of Pakistan Association of Dermatologists. 17: 100–104.
  22. Mishra, Neha. «India and Colorism: The Finer Nuances». Washington University Global Studies Law Review. 14.
  23. «Radhika Parameswaran on 'colorism' in India». cmc.edu. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
  24. Savita Malik, The Domination of Fair Skin: Skin Whitening, Indian Women and Public Health, San Francisco State University Department of Health Education (2007).
  25. «header test». fairandlovely-in. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 5-ին.
  26. The Impact of Colorism on the Career Aspirations and Career Opportunities of Women in India(անգլ.) // Advances in Developing Human Resources : journal. — Т. 18. — № I. — С. 38—53.
  27. Rajesh, Monisha (2013 թ․ օգոստոսի 14). «India's unfair obsession with lighter skin» – via The Guardian.
  28. «The Colorism Problem in Bollywood». Her Culture (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  29. «I can find my place in Bollywood now: Freida Pinto». The Indian Express. 2013 թ․ մարտի 16. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
  30. Joshi, Tushar (2012 թ․ մայիսի 30). «Freida's freed herself from desi stereotypes». The Times of India. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  31. «Stereotyping a lesser evil in Indian cinema: Freida Pinto». India Today. 2013 թ․ ապրիլի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 11-ին.
  32. Simra Mariam (2017 թ․ մարտի 27). «Daring To Be Dark: Fighting Against Colorism In South Asian Cultures» (անգլերեն). Huffington Post. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  33. Literally Darling (2015 թ․ հոկտեմբերի 19). «Growing Up With India's Light-Skinned Beauty Standards» (անգլերեն). Huffington Post. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  34. Abraham, Mary-Rose (2017 թ․ սեպտեմբերի 4). «Dark is beautiful: the battle to end the world's obsession with lighter skin». The Guardian (անգլերեն). 0261-3077. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  35. Wagatsuma, Hiroshi The Social Perception of Skin Color in Japan (und) // Daedalus. — 1967. — Т. 96. — № 2. — С. 407—443.
  36. «Colorism and Discrimination in Japan's Marriage Scene». JAPANsociology (անգլերեն). 2014 թ․ հունվարի 30. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  37. «ガングロ|流行語や歴史に役立つ情報サイト【あの頃は何が流行ったの?】». Ryuukou-maro.net. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 12-ին.
  38. «提言論文 かわいいマンバ - ガングロII・2004(2004年) - J-marketing.net produced by JMR生活総合研究所». Jmrlsi.co.jp. Վերցված է 2011 թ․ հուլիսի 11-ին.
  39. Macias, Patrick; Evers, Izumi Japanese Schoolgirl Inferno: Tokyo Teen Fashion Subculture Handbook. — San Francisco: Chronicle Books, 2007. — С. 66. — ISBN 978-0-8118-5690-4
  40. Chen, Rae. «My Fair Skin Gives Me "Pretty Privilege" — Here's the Problem». Teen Vogue (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  41. «Skin whitening big business in Asia». Public Radio International. 2009 թ․ մարտի 30. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  42. «Malaysian ads move triggers industry row».
  43. 43,0 43,1 43,2 43,3 «We need to discuss colourism in the Middle East» (անգլերեն). gal-dem. 2016 թ․ հուլիսի 15. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  44. Eltahawy, Mona (2008 թ․ նոյեմբերի 10). «The Arab world's dirty secret». The New York Times. 0362-4331. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  45. «White and pretty in Yemen» (անգլերեն). Middle East Eye. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  46. «It's Time to Talk About Racism and Colorism in the Muslim Community» (անգլերեն). Muslim Girl. 2018 թ․ հունիսի 30. Վերցված է 2019 թ․ հուլիսի 7-ին.
  47. AuthorMedia Diversified (2016 թ․ հունվարի 16). «Too Black to be Arab, too Arab to be Black» (անգլերեն). Media Diversified. Վերցված է 2019 թ․ հուլիսի 5-ին.
  48. Holmberg, Lars; Kyvsgaard, Britta (2003). «Are Immigrants and Their Descendants Discriminated against in the Danish Criminal Justice System?». Journal of Scandinavian Studies in Criminology and Crime Prevention. 4 (2): 125–142. doi:10.1080/14043850310020027.
  49. Roché, Sebastian; Gordon, Mirta B.; Depuiset, Marie-Aude (2014). Case Study - Oxford Handbooks. doi:10.1093/oxfordhb/9780199859016.013.030. {{cite book}}: |journal= ignored (օգնություն)
  50. Light, Michael T. (2016 թ․ մարտի 1). «The Punishment Consequences of Lacking National Membership in Germany, 1998–2010». Social Forces (անգլերեն). 94 (3): 1385–1408. doi:10.1093/sf/sov084.
  51. Wermink, Hilde; Johnson, Brian D.; Nieuwbeerta, Paul; Keijser, Jan W. de (2015 թ․ նոյեմբերի 1). «Expanding the scope of sentencing research: Determinants of juvenile and adult punishment in the Netherlands». European Journal of Criminology (անգլերեն). 12 (6): 739–768. doi:10.1177/1477370815597253.
  52. Henriette Dahan Kalev Skin tone discourse in Israel: A construct of a paradox(անգլ.) // American Behavioral Scientist. — December 2018. — ISSN 10.1177/0002764218810749 DOI: 10.1177/0002764218810749.
  53. 53,0 53,1 «Diskriminering i rättsprocessen - Brå». bra.se (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
  54. Hällsten, Martin; Szulkin, Ryszard; Sarnecki, Jerzy (2013 թ․ մայիսի 1). «Crime as a Price of Inequality? The Gap in Registered Crime between Childhood Immigrants, Children of Immigrants and Children of Native Swedes». British Journal of Criminology. 53 (3): 456–481. doi:10.1093/bjc/azt005. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին.
  55. Crocitti, Stefania (2014). Immigration, Crime, and Criminalization in Italy - Oxford Handbooks. doi:10.1093/oxfordhb/9780199859016.013.029. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին. {{cite book}}: |journal= ignored (օգնություն)
  56. 56,0 56,1 Colombo, Asher (2013 թ․ նոյեմբերի 1). «Foreigners and immigrants in Italy's penal and administrative detention systems». European Journal of Criminology (անգլերեն). 10 (6): 746–759. doi:10.1177/1477370813495128.
  57. Parmar, Alpa (2014). Ethnicities, Racism, and Crime in England and Wales - Oxford Handbooks. doi:10.1093/oxfordhb/9780199859016.013.014. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 23-ին. {{cite book}}: |journal= ignored (օգնություն)
  58. cosmeticsandskin@gmail.com. «Cosmetics and Skin: Bleach Creams» (անգլերեն). www.cosmeticsandskin.com. Վերցված է 2018 թ․ հունվարի 7-ին.
  59. «Diskriminering i rättsprocessen - Brå». www.bra.se (շվեդերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  60. 60,0 60,1 Crocitti, Stefania Immigration, Crime, and Criminalization in Italy - Oxford Handbooks. — doi:10.1093/oxfordhb/9780199859016.013.029 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
  61. Hällsten, Martin; Szulkin, Ryszard; Sarnecki, Jerzy Crime as a Price of Inequality? The Gap in Registered Crime between Childhood Immigrants, Children of Immigrants and Children of Native Swedes(անգլ.) // The British Journal of Criminology : journal. — 2013. — Т. 53. — № 3. — С. 456—481. — doi:10.1093/bjc/azt005 Архивировано из первоисточника 21 Նոյեմբերի 2016.
  62. Colombo, Asher Foreigners and immigrants in Italy's penal and administrative detention systems(անգլ.) // European Journal of Criminology : journal. — 2013. — Т. 10. — № 6. — С. 746—759. — doi:10.1177/1477370813495128
  63. Parmar, Alpa Ethnicities, Racism, and Crime in England and Wales - Oxford Handbooks. — doi:10.1093/oxfordhb/9780199859016.013.014 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
  64. Holmberg, Lars; Kyvsgaard, Britta Are Immigrants and Their Descendants Discriminated against in the Danish Criminal Justice System?(անգլ.) // Nordic Journal of Criminology : journal. — 2003. — Т. 4. — № 2. — С. 125—142. — doi:10.1080/14043850310020027
  65. Roché, Sebastian; Gordon, Mirta B.; Depuiset, Marie-Aude Case Study - Oxford Handbooks. — doi:10.1093/oxfordhb/9780199859016.013.030
  66. Light, Michael T. The Punishment Consequences of Lacking National Membership in Germany, 1998–2010(անգլ.) // Social Force : journal. — 2016. — Т. 94. — № 3. — С. 1385—1408. — doi:10.1093/sf/sov084
  67. Wermink, Hilde; Johnson, Brian D.; Nieuwbeerta, Paul; Keijser, Jan W. de Expanding the scope of sentencing research: Determinants of juvenile and adult punishment in the Netherlands(անգլ.) // European Journal of Criminology : journal. — 2015. — Т. 12. — № 6. — С. 739—768. — doi:10.1177/1477370815597253
  68. «IZA - Institute for the Study of Labor». www.iza.org. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
  69. Zschirnt, Eva; Ruedin, Didier Ethnic discrimination in hiring decisions: a meta-analysis of correspondence tests 1990–2015(անգլ.) // Journal of Ethnic and Migration Studies : journal. — 2016. — Т. 42. — № 7. — С. 1115—1134. — doi:10.1080/1369183X.2015.1133279
  70. Fultz, Lauren (Summer 2017). «THE PSYCHO-SOCIAL IMPACT OF COLORISM AMONG AFRICAN AMERICAN WOMEN: CROSSING THE DIVIDE». Psychology Commons.
  71. Russell, K., Wilson, M., & Hall, R. (1993). The color complex: The politics of skin color among African Americans. New York: Anchor Books.
  72. Hill, Mark E. Skin Color and the Perception of Attractiveness Among African Americans: Does Gender Make a Difference?(անգլ.) // Social Psychology Quarterly : journal. — 2002. — Т. 65. — № 1. — С. 77—91. — doi:10.2307/3090169
  73. Fultz, Lauren THE PSYCHO-SOCIAL IMPACT OF COLORISM AMONG AFRICAN AMERICAN WOMEN: CROSSING THE DIVIDE(անգլ.) // Psychology Commons : journal.
  74. «Brown Paper Bag Test - 2014 - Question of the Month - Jim Crow Museum - Ferris State University». ferris.edu (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  75. «Testing Blackness - Ask Me About My Hair (.com)». Ask Me About My Hair (.com) (անգլերեն). 2014 թ․ փետրվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 14-ին.
  76. Kerr, A. E. (2006). The paper bag principle: Class, colorism, and rumor in the case of black Washington, DC. Knoxville: University of Tennessee Press.
  77. Woodard, K. Traumatic Shame: Toni Morrison, Televisual Culture, and the Cultural Politics of the Emotions(անգլ.) // Cultural Critique : journal. — 2000. — Т. 46. — № 1. — С. 210—240. — doi:10.2307/1354414
  78. 78,0 78,1 78,2 Okereke, Kele (2013 թ․ նոյեմբերի 3). «Why are there so few black female stars with darker skin? | Kele Okereke». The Guardian. 0261-3077. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 5-ին.
  79. Hunter, Margaret 'If You're Light You're Alright': Light Skin Color as Social Capital for Women of Color(անգլ.) // Gender & Society : journal. — 2002. — Т. 16. — № 2. — С. 175—193. — doi:10.1177/08912430222104895
  80. «Brown at 60: The Doll Test | NAACP LDF». www.naacpldf.org (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  81. Fultz, Lauren A., " e Psycho-Social Impact of Colorism Among African American Women: Crossing the Divide" (2013). Browse all eses and Dissertations. Paper 770.
  82. Trina Jones [http://www.law.uci.edu/lawreview/vol3/no4/Jones.pdf The Significance of Skin Color in Asian and Asian-American Communities: Initial Reflections](անգլ.) // law.uci.edu. — 2013. — С. 19. Архивировано из первоисточника 18 Նոյեմբերի 2017.
  83. «Sugar plantations - International Slavery Museum, Liverpool museums». www.liverpoolmuseums.org.uk (անգլերեն). Վերցված է 2017 թ․ ապրիլի 27-ին.
  84. 84,0 84,1 Alleyne, Mervyn C. The Construction and Representation of Race and Ethnicity in the Caribbean and the World. — University of the West Indies Press, 2002. — С. 204. — ISBN 9766401144
  85. Russel, Wilson PH.D, Hall, Kathy, Midge, Ronald The Color Complex: The Politics of Skin Color in a New Millennium. — Penguin Random House, 2013. — С. 3.
  86. 86,0 86,1 Sawyer, Mark Q.; Paschel, Tianna S. "WE DIDN'T CROSS THE COLOR LINE, THE COLOR LINE CROSSED US": Blackness and Immigration in the Dominican Republic, Puerto Rico, and the United States(անգլ.) // Du Bois Review : journal. — 2007. — Т. 4. — № 2. — С. 306. — ISSN 1742-0598. — doi:10.1017/S1742058X07070178
  87. Hall, Ronald E. Racism in the 21st Century: An Empirical Analysis of Skin Color. — New York, New York: Springer Science & Business Media LLC, 2008. — С. 209.
  88. Williams, Malinda Marie Colorism in the Spanish Caribbean: Legacies of Race and Racism in Dominican and Puerto Rican Literature. — University of Denver: Electronic Theses and Dissertations, 2011. — С. 40.
  89. Williams, Malinda M. Colorism in the Spanish Caribbean: Legacies of Race and Racism in Dominican and Puerto Rican Literature. — University of Denver, 2011. — С. 41.
  90. TriniTrent (2015 թ․ փետրվարի 10). «A Glimpse at Skin Bleaching in Jamaica». Trini Trent | Videos. Podcasts. Creative Conversations. (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  91. Wilder, JeffriAnne Color Stories: Black Women and Colorism in the 21st Century. — ABC-CLIO Greenwood, 2015. — С. 155. — ISBN 9781440831102
  92. Santana, Vilma; Almeida-Filho, Naomar; Roberts, Robert; Cooper, Sharon P. (2007). «Skin Color, Perception of Racism and Depression among Adolescents in Urban Brazil». Child and Adolescent Mental Health. 12 (3): 125–131. doi:10.1111/j.1475-3588.2007.00447.x.
  93. Monk, Ellis P. (2016 թ․ օգոստոսի 1). «The Consequences of "Race and Color" in Brazil». Social Problems (անգլերեն). 63 (3): 413–430. doi:10.1093/socpro/spw014.
  94. Hernandez, Tanya K. Bringing Clarity to Race Relations in Brazil (und) // Diverse: Issues in Higher Education. — 2006. — Т. 23. — № 18. — С. 85.
  95. Santana, Almeida-Filho, Roberts, Cooper, Vilma, Naomar, Robert, Sharon P.; Almeida-Filho, Naomar; Roberts, Robert; Cooper, Sharon P. Skin Color, Perception of Racism and Depression among Adolescents in Urban Brazil(անգլ.) // Child and Adolescent Mental Health : journal. — 2007. — Т. 12. — № 3. — С. 125—131. — doi:10.1111/j.1475-3588.2007.00447.x
  96. Monk, Ellis P. The Consequences of "Race and Color" in Brazil(անգլ.) // Social Problems : journal. — 2016. — Т. 63. — № 3. — С. 413—430. — doi:10.1093/socpro/spw014
  97. Bueno, Natália S.; Dunning, Thad Race, Resources, and Representation: Evidence from Brazilian Politicians(անգլ.) // World Politics : journal. — 2017. — Т. 69. — № 2. — С. 1—39. — ISSN 0043-8871. — doi:10.1017/S0043887116000290
  98. Marteleto, Letícia J.; Dondero, Molly Racial Inequality in Education in Brazil: A Twins Fixed-Effects Approach(անգլ.) // Demography : journal. — 2016. — Т. 53. — № 4. — С. 1—21. — doi:10.1007/s13524-016-0484-8
  99. Botelho, Fernando; Madeira, Ricardo A.; Rangel, Marcos A. AEJ: Applied (7,4) p. 37 - Racial Discrimination in Grading: Evidence from Brazil(անգլ.) // American Economic Journal : journal. — 2015. — Т. 7. — № 4. — С. 37—52. — doi:10.1257/app.20140352
  100. «Colorism In The Latino Community & Its Generational Impact - Embracing Diversity». Embracing Diversity (անգլերեն). 2017 թ․ հունիսի 12. Վերցված է 2018 թ․ հունվարի 11-ին.
  101. Fihlani, Pumza (2013 թ․ հունվար). «Africa: Where black is not really beautiful». BBC News.
  102. Jacobs, Meagan; Levine, Susan; Abney, Kate; Davids, Lester (2016). «Fifty shades of African lightness: A bio-psychosocial review of the global phenomenon of skin lightening practices». Journal of Public Health in Africa. 7 (2): 552. doi:10.4081/jphia.2016.552. PMC 5345401. PMID 28299156.
  103. «ЮАР: черный цвет кожи вызывает отрицательное отношение». BBC Русская служба. Վերցված է 2018 թ․ հունվարի 5-ին.
  104. «Обесцвеченная красота». РТД. Վերցված է 2018 թ․ ապրիլի 3-ին.
  105. «Sarah L.Webb.Colorism and Racism: What is the Difference?». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 19-ին.
  106. 106,0 106,1 Margaret Hunter. The Persistent Problem of Colorism: Skin Tone, Status, and Inequality
  107. Marlene Williams.Three Things That I Learned About Colorism And Gender On Social Media [5]
  108. Yaba Blay. Color coded. Lil’ Kim’s Lighter, Whiter Skin Is a Sad Indictment of Racism. The Daily Beast [6]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]